ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ասում են...

Ասում են...
06.03.2014 | 23:47

...թե Հովիկ Աբրահամյանի ազգականին Արարատի ՀՀԿ կառույցի «պետ» նշանակելն անակնկալ է եղել ՀՀԿ-ում շատերի, այդ թվում՝ ԳՄ անդամների համար, որոնք այդ մասին իմացել են թերթերից ու բացարձակապես անընդունելի համարել նման մոտեցումը, որովհետև Արարատի կառույցը բավականին էական նշանակություն ունի` «Արարատցեմենտի» և ԲՀԿ-ի տված խաղերի առումով։ Ի դեպ, Արգամիչի մորաքրոջ թոռ, մխչյանցի Կարենին, ում պատգամավոր «կարգելու» համար մի քանի ամսով դարձրել էին դպրոց տնօրեն, հետո ԱԺ կրթության և գիտության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ` «պադավատով-բանով», շատերը նույնիսկ չեն ճանաչում: Ասում են նաև, թե այս «նշանակումը» մարզում Հովիկ Արգամիչի արձակած կարապի «ճիչն» է, որովհետև մարզը նրա «տակից» հանվում, դրվում է Գրիգորյան եղբայրների «տակ»:

Դիտվել է՝ 1863

Մեկնաբանություններ